Նկարագրություն
Պարօդոնտալ ծայրակալները նախատեսված են լնդագրպանիկների մաքրման և լնդերի մերսման համար: Արդյունավետորեն մաքրում են միջատամնային տարածությունները, ինչպես նաև ակտիվացնում լնդերի արյան շրջանառությունը` կանխարգելելով վերջինիս հիվանդությունները: Պարօդոնտալ ծայրակալների կիրառումը նվազեցնում է բարդությունների առաջացման ռիսկը օրթոդոնտիկ բուժում ստանալիս: Ցուցված են հատկապես պարօդոնտալ հիվանդությունների ժամանակ:
Պարօդոնտալ ծայրակալի ռետինե գլխիկը չի վնասում զգայուն լնդային հյուսվածքը և թույլ է տալիս օգտագործել իրիգատորը առանց լնդերի վնասվածքի առաջացման ռիսկի:
Waterpik WP 70 իրիգատորի հիմնական լրակազմում կա մեկ պարօդոնտալ ծայրակալ: Քանի որ այն նախատեսված է անհատական օգտագործման համար, լրացուցիչ ծայրակալների ձեռքբերումը հնարավոր է դարձնում սարքի օգտագործումը նաև ընտանիքի մյուս անդամների համար:
Խորհուրդ է տրվում ծայրակալները թարմացնել երեք ամիսը մեկ:
Համատեղելի է Waterpik WP 70 իրիգատորի հետ: