Waterpik WP 100, WP 360, WP 900, WP 660, WP 300, WP 450 պարօդոնտալ ծայրակալներ, 2 հատ
Ծայրակալները նախատեսված են լնդային հիվանդությունների՝ (Գինգիվիտ, Պարօդոնտիտ, Պարօդոնտոզ) բուժման և կանխարգելման նպատակով։
- Համատեղելի են Waterpik WP 100, WP 360, WP 900, WP 660, WP 300, WP 450 իրիգատորների հետ
- Էֆֆեկտիվորեն մաքրում են սննդի մնացորդները և ատամնանստվածքը լնդագրպանիկներից
- Լնդային հյուսվածքի վրա թողնում են բարենպաստ ազդեցություն
- Ապահովում են բերանի խոռոչի կատարյալ հիգիենիկ խնամք
- Խորհուրդ է տրվում ծայրակալները թարմացնել երեք ամիսը մեկ
Description
Պարօդոնտալ ծայրակալները նախատեսված են լնդագրպանիկների մաքրման և լնդերի մերսման համար: Արդյունավետորեն մաքրում են միջատամնային տարածությունները, ինչպես նաև ակտիվացնում լնդերի արյան շրջանառությունը` կանխարգելելով վերջինիս հիվանդությունները: Պարօդոնտալ ծայրակալների կիրառումը նվազեցնում է բարդությունների առաջացման ռիսկը օրթոդոնտիկ բուժում ստանալիս: Ցուցված են հատկապես պարօդոնտալ հիվանդությունների ժամանակ:
Պարօդոնտալ ծայրակալի ռետինե գլխիկը չի վնասում զգայուն լնդային հյուսվածքը և թույլ է տալիս օգտագործել իրիգատորը առանց լնդերի վնասվածքի առաջացման ռիսկի:
Waterpik իրիգատորի հիմնական լրակազմում կա մեկ պարօդոնտալ ծայրակալ: Քանի որ այն նախատեսված է անհատական օգտագործման համար, լրացուցիչ ծայրակալների ձեռքբերումը հնարավոր է դարձնում սարքի օգտագործումը նաև ընտանիքի մյուս անդամների համար:
Խորհուրդ է տրվում ծայրակալները թարմացնել երեք ամիսը մեկ:
Համատեղելի է Waterpik WP 100, WP 360, WP 900, WP 660, WP 300, WP 450 իրիգատորների հետ:
Additional information
Weight | 0.02 kg |
---|---|
brands | Waterpik |