Նկարագրություն
- Բրեկետները և այլ օրթոդոնտիկ կոնստրուկցիաները սկզբնական շրջանում կարող են առաջացնել դիսկոմֆորտ, քանի որ բերանի խոռոչի լորձաթաղանթը ադապտացված չի լինում նոր սարքավորումներին։
- Բրեկետների մետաղական հատվածները կարող են գրգռել բերանի խոռոչի լորձաթաղանթը՝ առաջացնելով տհաճ զգացողություններ, այս ամենից խուսափելու համար խորհուրդ է տրվում օգտագործել օրթոդոնտիկ մոմեր։
-
Մոմի փոքր հատված տեղադրվում է չոր վիճակում գտնվող բրեկետի վրա, որը պաշտպանում է լնդերը բորբոքային պրոցեսներից:
- Oրթոդոնտիկ մոմը պատրաստված է անվտանգ նյութերից, տեսանելի չէ ատամի մակերեսի վրա։