Սպիտակեցնող բալզամ Revyline
Revyline բալզամը անվտանգ միջոց է, որը սպիտակեցնում է ատամներն առանց էմալը վնասելու և լորձաթաղանթի զգայունությունը բարձրացնելու: Բալզամի բաղադրության մեջ առկա կարբամիդի պերօքսիդը հուսալիորեն մաքրում է ատամնանստվածքները և գունավոր սննդից առաջացած պիգմենտային հետքերը:
Արտադրող երկիր – Ռուսաստան
Կիրառելի է իրիգատորի հետ – Այո
Պարունակում է ֆտոր – Ոչ
Պարունակում է քլորհեքսիդին – Ոչ
Ծավալ – 400 մլ
Description
Revyline բալզամը անվտանգ միջոց է, որը սպիտակեցնում է ատամներն առանց էմալը վնասելու և լորձաթաղանթի զգայունությունը բարձրացնելու:
Բալզամի բաղադրության մեջ առկա կարբամիդի պերօքսիդը հուսալիորեն մաքրում է ատամնանստվածքները և գունավոր սննդից առաջացած պիգմենտային հետքերը:
Հեղուկ բալզամը փափկացնում է ատամնանստվածքը՝ հեշտացնելով նրա հետագա հեռացումը, ինչպես նաև մաքրում է բերանի խոռոչը բակտերաներից:
Ծավալը` 400 մլ:
Առանձնահատկություններ
- ՈՒնի սպիտակեցնող էֆֆեկտ
- Կարելի է օգտագործել ինչպես առանձին, այնպես էլ իրիգացիոն լուծույթի հետ միասին
- Հարկ է նշել, որ բալզամը չի փոխարինում ատամի խոզանակին
Կիրառման եղանակ
- Իրիգատորի հետ գործածման դեպքում բալզամը պետք է նոսրացնել ջրով այնքան, որ հարաբերությունը կազմի 1:5-ի։ Լցնել ստացված հեղուկը իրիգատորի ռեզերվուարի մեջ և իրականացնել իրիգացիան համաձայն սարքի ցուցումների։
- Որպես առանձին ողողման հեղուկ օգտագործելու դեպքում անհրաժեշտ է կափարիչի մեջ լցնել խտանյութը դրա ծավալի 1/3-ի չափով, այնուհետև ողողել բերանի խոռոչը 1-2 րոպե։
Խորհուրդ է տրվում ողողում կատարել օրական 2-4 անգամ ՝ ատամները խոզանակելուց կամ ուտելուց հետո։ Ուշադրություն!! Բալզամը չպետք է կուլ տալ։
Բաղադրություն
Թորած ջուր, մեթիլպարաբեն, էթիլպարաբեն, պրոպիլենգլիկոլ, PEG-40, քսիլիտ, կարբամիդի պերօքսիդ, տրիօքսիմեթիլամինոմեթան, արոմատիզատորներ,նատրումի սախարին,հիդրօքսիէթիլցելյուլոզա,կիտրոնաթթու,անանուխի եթերայուղ,մեթիլիզոպրոպիլպրոպիոնամիդ
Additional information
Weight | 0.5 kg |
---|---|
brands | Revyline |