Պրոպոլիս բալզամ Revyline
Revyline պրոպոլիսը բերանի խոռոչի ունիվերսալ հիգիենիկ միջոց է,որը օգտագործվում է բուժիչ և կանխարգելիչ նպատակներով: Այն ոչ միայն հիանալի մաքրում և մանրէազերծում է բերանի խոռոչը, այլև թողնում է բուժիչ ազդեցություն՝ շնորհիվ բաղադրության մեջ առկա ակնամոմի և եղեսպակի:
Արտադրող երկիր – Ռուսաստան
Կիրառելի է իրիգատորի հետ – Այո
Պարունակում է ֆտոր – Ոչ
Պարունակում է քլորհեքսիդին – Ոչ
Ծավալ – 400 մլ
Description
Revyline պրոպոլիսը բերանի խոռոչի ունիվերսալ հիգիենիկ միջոց է,որը օգտագործվում է բուժիչ և կանխարգելիչ նպատակներով:
Այն ոչ միայն հիանալի մաքրում և մանրէազերծում է բերանի խոռոչը, այլև թողնում է բուժիչ ազդեցություն՝ շնորհիվ բաղադրության մեջ առկա ակնամոմի և եղեսպակի:
Ակնամոմը բնական անտիսեպտիկ միջոց է, որն արագացնում է հյուսվածքների ռեգեներացիան, իսկ եղեսպակն օժտված է հեմոստատիկ և հակաբորբոքային ազդեցությամբ:
Ողողիչը խորհուրդ է տրվում օգտագործել բերանի խոռոչում առկա վերքերի և լնդերի բորբոքային պրոցեսների դեպքում:
Ծավալը` 400 մլ:
Առանձնահատկություններ
- ՈՒնի մանրէազերծող, կերատոպլաստիկ, հակաբորբոքային ազդեցություն
- Կարելի է օգտագործել ինչպես առանձին, այնպես էլ իրիգացիոն լուծույթի հետ միասին
Կիրառման եղանակ
- Իրիգատորի հետ գործածման դեպքում բալզամը պետք է նոսրացնել ջրով այնքան, որ հարաբերությունը կազմի 1:5-ի։ Լցնել ստացված հեղուկը իրիգատորի ռեզերվուարի մեջ և իրականացնել իրիգացիան համաձայն սարքի ցուցումների։
- Որպես առանձին ողողման հեղուկ օգտագործելու դեպքում անհրաժեշտ է կափարիչի մեջ լցնել խտանյութը դրա ծավալի 1/3-ի չափով, այնուհետև ողողել բերանի խոռոչը 1-2 րոպե։ Պրոֆիլակտիկ միջոցառումների իրականացման դեպքում խորհուրդ է տրվում օգտագործել ողողիչը ատամները խոզանակելուց հետո, իսկ բուժիչ նպատակներով՝ յուրաքանչյուր ուտելուց և ատամները խոզանակելուց հետո
Խորհուրդ է տրվում ողողում կատարել օրական 2-4 անգամ։
Ուշադրություն!! Բալզամը չպետք է կուլ տալ։
Բաղադրություն
Թորած ջուր, գլիցերին, եղեսպակի էքստրակտ, ակնամոմի էքստրակտ, PEG-40, սորբիտոլ, մեթիլպարաբեն,էթիլպարաբեն, պրոպիլենգլիկոլ, քսիլիտ,հիդրօքսիմեթիլամինոմեթան, տրիկլոզան, արոմատիզատորներ, կիտրոնաթթու,մեթիլիզոպրոպիլպրոպիոնամիդ:
Additional information
Weight | 0.5 kg |
---|---|
brands | Revyline |